BMW-ն նոր գլխավոր տնօրեն ունի

Գերմանական BMW ավտոարտադրող ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի: Խոսքն Օլիվեր Ցիսպեի մասին է, որն իր պարտականությունները կստանձնի օգոստոսի 16-ին, գրում է Reuters գործակալությունը:

Ցիսպեն ընկերությունում աշխատում է 1991թ.-ից և այդ ընթացքում մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել: 2015թ.-ից նա ընկերության տնօրենների խորհրդի անդամ է եղել և ներկա պահին զբաղեցնում է արտադրական ենթակառույցների պատասխանատուի պաշտոնը: 

Նշենք, որ ամսվա սկզբին կոնցեռնի ղեկավար Հարալդ Կրյուգերը հայտարարել էր պայմանագիրը չերկարաձգելու մասին: 

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա ազատվելը կապված է այն բանի հետ, որ 2016թ.-ին BMW-ն զրկվել էր պրեմիում դասի ավտոմեքենաների լավագույն արտադրողի կարգավիճակից՝ այն զիջելով Mercedes-Benz-ին, ինչպես նաև էլեկտրամեքենաների վաճառքի առումով զիջել էր Tesla-ին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *